Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Քաղաքացին ապամոնտաժել է ձկնաբուծարանը սնուցող մետաղական խողովակները

Քաղաքացին ապամոնտաժել է ձկնաբուծարանը սնուցող մետաղական խողովակները

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սեպտեմբերի 4-ին մի քաղաքացի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է տվել, որ 2013-2014 թվականներին Հենրիկ Աբրահամյանը ապամոնտաժել և տարել է Մարմարաշեն գյուղի իրեն ու իր ընտանիքին պատկանող ձկնաբուծարանը սնուցող, մոտ 1.5 կմ երկարությամբ երկշարքանի մետաղյա խողովակները, ինչի հետևանքով իր ընտանիքին պատճառվել է խոշոր չափերի՝ մոտ 75.000.000 դրամի վնաս, քանի որ ջրամատակարարման բացակայության պայմաններում ձկնաբուծարանը մինչ օրս մատնված է հարկադիր պարապուրդի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ խողովակների ապամոնտաժման ժամանակ տուժողը տեղի բանվորներից տեղեկացել է, որ խողովակաշարը ապամոնտաժվում է, քանի որ խողովակներն անցնում են տարածքի սեփականատիրոջ հողատարածքով ու հետևաբար պատկանում են նրան: 
Հողատարածքի սեփականատերն է Ամբիկ Գևորգյանը, որը հրաժարվել է բացատրություն տալ:

Ըստ Մարմարաշեն համայնքի մի բնակչի բացատրության՝ շուրջ 5 տարի առաջ նկատել է ինչպես է Ամբիկ Գևորգյանը քանդում ու հողից հանում իր հողատարածքով անցնող խողովակները: Գևորգյանը նրան հայտնել է, որ դա անում է նորոգելու նպատակով, սակայն որոշ ժամանակ անց տեղեկացել է, որ Ամբիկ Գևորգյանը խողովակները նույնությամբ չի տեղադրել, այլ փոխել է դրանց ուղղությունը դեպի իր հողատարածքին կից՝ Հենրիկ Աբրահամյանին պատկանող ձկնաբուծարան:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի՝ ինքնիրավչության հատկանիշներով և ուղարկվել քննչական կոմիտե նախաքննություն կատարելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am