Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Երեխաների մահվան դեպքերի կեսը բաժին է ընկել Սեւ Աֆրիկային

Երեխաների մահվան դեպքերի կեսը բաժին է ընկել Սեւ Աֆրիկային

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեխաների մահվան դեպքերի կեսը 2017 թվականին բաժին Է ընկել Սեւ Աֆրիկայի տարածաշրջանին: Այդ մասին ասված Է զեկույցում, որը պատրաստվել Է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ), Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), Համաշխարհային բանկի եւ ՄԱԿ-ի ազգաբնակչության բաժանմունքի կողմից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փաստաթղթում նշվում Է, որ անցյալ տարի աշխարհում մահացել Է մինչեւ 15 տարեկան 6,3 մլն երեխա: Նրանցից 5,4 միլիոնը նորածիններ են եւ մինչեւ հինգ տարեկան երեխաներ:

«Եթե մենք շտապ միջոցներ չձեռնարկենք, մինչեւ 2030 թվականը կմահանան 56 մլն մինչեւ 5 տարեկան երեխաներ, ընդ որում նրանց կեսից ավելին կլինեն նորածիններ: 1990 թվականից ի վեր մենք զգալի առաջընթացի ենք հասել երեխաների կյանքը փրկելու գործում, բայց միլիոնավոր երեխաներ շարունակում են մահանալ այն բանի պատճառով, թե որտեղ են նրանք ծնվել եւ ում մոտ: Այնպիսի հասարակ հարցերի լուծումները, ինչպիսիք են՝ դեղորայքի, մաքուր ջրի, Էլեկտրականության եւ պատվաստանյութերի հասանելիությունը, կարող են փոխել յուրաքանչյուր երեխայի կյանքը»,-մեկնաբանելով զեկույցը՝ հայտարարել Է ՅՈւՆԻՍԵՖ-ի հետազոտությունների գծով ստորաբաժանման տնօրեն Լոուրենս Շանդին:

Զեկույցում նշվում Է, որ 2017 թվականին երեխաների մահվան դեպքերի կեսը բաժին Է ընկել Սեւ Աֆրիկային, որտեղ յուրաքանչյուր 13-րդ երեխան չի հասել մինչեւ իր հինգերորդ ծննդյան օրը: Մահերի եւս 30 տոկոսը բաժին Է ընկնում Հարավային Ասիայի երկրներին: Ընդ որում՝ մահվան դեպքերի մեծամասնությունը կարելի Էր կանխել, քանի որ երեխաները մահացել են այն բարդացումներից, որոնք ստացել են ծննդաբերության ժամանակ, թոքաբորբի, դիարեայի, մալարիայի եւ նորածինների վարակների հետեւանքով: Ավելի բարձր տարիքի երեխաները, ինչպես ցույց Է տալիս վիճակագրությունը, հիմնականում մահանում են տարբեր վերքերի պատճառով, խեղդվում են կամ ընկնում ավտոմեքենաների անիվների տակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am