Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թբիլիսիի  Հավլաբար թաղամասին հարող Բարաթաշվիլիի վերելքի նորոգման ընթացքում հայատառ տապանաքարեր են հանվել

Թբիլիսիի  Հավլաբար թաղամասին հարող Բարաթաշվիլիի վերելքի նորոգման 
ընթացքում հայատառ տապանաքարեր են հանվել

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի  Հավլաբար թաղամասին հարող՝ Բարաթաշվիլիի վերելքի նորացման աշխատանքների ընթացքում հայկական գրությամբ տապանաքարեր են հանվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է aliq.ge-ն: Նշված հատվածի վերանորոգմամբ զբաղվող՝ «Black Sea Group» շինարարական ընկերությունը շիրմաքարերը տրամադրելու պատրաստակամություն է հայտնել,  դրանց որոշ մասը փրկվել է շինարարական աղբ դառնալուց և տեղափոխվել Խոջիվանքի հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն:

Թբիլիսահայ հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը նշել է, որ սրանք Խոջիվանքի տապանաքարերն են, որոնք 30-ական թվականներին Բերիայի հրամանով պանթեոնից հանվել և օգտագործվել են որպես շինանյութ:

 «30-ական թվականներին կազմվեց Թբիլիսիի վերանորոգման գենպլանը, այդ ժամանակ այդ պլանին զոհ գնացին նաև մի շարք հայկական եկեղեցիներ: Այդ ժամանակ  ճարտարապետները քաղաքի զարգացման մեջ չէին տեսնում նաև Խոջիվանքի գերեզմանատունը,  տեղում կառուցվեց Բարեկամության այգին, որ գործեց մինչև 1991 թվականը: Ոչնչացված պանթեոնի տապանաքարերն օգտագործվեցին որպես շինանյութ: Քարերը տեսակավորվում էին ըստ որակի՝ բազալտն առանձին,  օգտագործվում էր դրսի հարդարման, մարմարը՝ ներքին հարդարման ընթացքում»,- մանրամասներ է ներկայացրել Լևոն Չիդիլյանը:

Նա նաև նշել  է, որ սա առաջին անգամը չէ, որ Թբիլիսիի տարբեր հատվածների վերանորոգման ընթացքում հայկական հետք է գտնվում: Տարիներ առաջ ևս  իրենց նախաձեռնությամբ և Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ տապանաքարեր են տեղափոխվել Խոջիվանքի պանթեոն: Դրանց հանվել էին ներկայիս «Բիլթմոր» հյուրանոցի վերանորոգման ընթացքում, ժամանակին օգտագործվել էին շենքի ներքին հարդարման համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am