Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թուրքիայի հետ հարաբերությունները դրական են զարգանում, բայց կան նաեւ բարդ հարցեր. Պուտին

Թուրքիայի հետ հարաբերությունները դրական են զարգանում, բայց կան նաեւ բարդ հարցեր. Պուտին

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի եւ Թուրքիայի հարաբերությունները եռանդագին ու դրական են զարգանում: Դա վերաբերում Է առեւտրին, անվտանգությանը միջազգային ասպարեզում, բայց կան նաեւ բարդ հարցեր: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման բացմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր հարաբերությունները շատ եռանդագին ու դրական են զարգանում: Դա վերաբերում Է առեւտրատնտեսական կապերին, դրանք աճում են բավականին արավ տեմպերով: Դա վերաբերում Է անվտանգության գծով մեր համագործակցությանը, հատկապես տարածաշրջանում եւ լայն իմաստով միջազգային ասպարեզում: Հարցերն անչափ շատ են, ընդ որում կան նաեւ բարդ հարցեր»,-ասել Է Պուտինը:

Երկու ղեկավարների հանդիպումն ընթանում Է Սոչիում, զրույցի գլխավոր թեման, ինչպես սպասվում Է, կդառնա սիրիական Իդլիբի իրադրությունը:

Պուտինը եւ Էրդողանը, որոնց բանակցություններն ընթանում են Ռուսաստանի ղեկավարի Բոչարով ռուչեյ նստավայրում, զրուցում են ՌԴ-ի, Թուրքիայի եւ Իրանի՝ Թեհրանում կայացած գագաթնաժողովից տասն օր անց: Ինչպես Սոչի մեկնելուց առաջ լրագրողներին պարզաբանել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, դա կապված Է Իդլիբի իրադրության հետ, որի շուրջ իրադրությունը մնում Է լարված, իսկ դրա նկատմամբ մոտեցումներում կողմերի միջեւ կան տարաձայնություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am