Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կարո Փայլանն անդրադարձել է Ստամբուլի օդանավակայանի բանվորների ձերբակալությանը

Կարո Փայլանն անդրադարձել է Ստամբուլի օդանավակայանի բանվորների 
ձերբակալությանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Ստամբուլի 3-րդ օդանավակայանի կառուցման աշխատանքներին մասնակցող բանվորների ձերբակալությանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Փայլանը գրառում է կատարել իր թվիթերյան միկրոբլոկում:

«Ինչո՞ւ են մարդկանց տների դռները կոտրում և ձերբակալում: Ինչո՞ւ են դժգոհության ամեն մի փոքր արտահայտություն ճնշում: Ճնշում են, քանի որ վախենում են: Ավազակները վախենում են, ուրեմն պետք է շարունակել նրանց վախեցնել»,-գրառմամբ բանվորների ձերբակալությանն է անդրադարձել Փայլանը:

Ստամբուլի 3-րդ օդանավակայանի կառուցման աշխատանքներին մասնակցող բանվորները գործադուլ էին հայտարարել: Գործադուլի պատճառը աշխատանքային ծանր պայմաններն ու ցածր աշխատավարձն էին: Գործադուլից հետո Ստամբուլի ոստիկանությունը լայնածավալ գործողություններ է իրականացրել և բերման ենթարկել գործադուլի մասնակից մոտ 600 բանվորի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am