Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Նոյեմբեր

Իրանը հայտարարում է միջուկային ծրագրին հավատարիմ մնալու մասին


ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը հավատարիմ կմնա միջուկային գործարքին. այն դեռ համապատասխանում է իր շահերին: Համաձայնության պահպանման պայմանը, դրանից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, նավթի վաճառքից ստացված օգուտն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը «Spiegel» շաբաթաթերթի հետ հարցազրույցում:

«Այս համաձայնությունը սիրային խաղ չէ, սա եղել է ողջամիտ փոխզիջում: Իրանը պատրաստ է շարունակել կիրառել այն, քանի դեռ այն համապատասխանում է մեր շահերին… Մեզ համար առաջնահերթն այն է, որ Իրանը կարող է հետագայում նույնպես նավթ վաճառել խելամիտ գնով, ծավալով և շահույթը փոխանցել Իրան»,- ասել է Զարիֆը:

Նախարարը հավելել է, որ Իրանը համագործակցության է ձգտում նաև ներդրումների, գիտության , տեխնոլոգիաների և առևտրի ոլորտներում: Սակայն միջուկային պայմանագրի արդյունավետության ապացույցները մնում են «նավթը և բանկերը»:

«Եվրոպացիները և ստորագրող մյուս կողմերը պետք է աշխատեն ԱՄՆ-ի պատժամիջոցների ազդեցության փոխհատուցման համար: Մայիսին նրանք մեզ փաթեթ են ներկայացրել: Դրանք լուրջ պարտականություններ էին: Հիմա դրանք պետք է իրականացվեն: Որոշիչ նշանակություն ունի այն, որ Եվրոպան դա չպետք է անի Իրանի համար, այլ իր սեփական ինքնիշխանության և իր երկարաժամկետ տնտեսական շահերի համար»,- հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարը:

Իրավիճակը Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի շուրջ սրվեց այն բանից հետո, երբ մայիսի 8-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից` ձեռք բերված «վեցնյակի»` միջազգային միջնորդների կողմից (Ռուսաստան, ԱՄՆ, Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա) 2015 թվականին: Թրամփը նաև հայտարարել է բոլոր պատժամիջոցների վերականգման մասին, որոնց գործունեությունը դադարեցվել էր որպես գործարքի արդյունք: «Վեցնյակի» միջազգային միջնորդների մյուս անդամները  դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի այս քայլին: Եվրոպական գործընկերները Վաշինգտոնին հայտնել են, որ մտադիր են հետևել Իրանի հետ համաձայնագրի պայմաններին ինչպես նախկինում:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ