Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ոստիկանությունն արձագանքել է Պետրոս Ղազարյանի դժգոհությանը իր թիմակցի նկատմամբ իրականացված գործողության վերաբերյալ

Ոստիկանությունն արձագանքել է  Պետրոս Ղազարյանի դժգոհությանը իր թիմակցի 
նկատմամբ իրականացված գործողության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵ«ԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն արձագանքել է լրագրող, Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համար Պետրոս Ղազարյանի հայտարարությանը, որով վերջինս դժգոհություն էր հայտնել ոստիկանության կողմից իր թիմակցի նկատմամբ իրականացված գործողության կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վերջին օրերի ոստիկանության գործողությունները ավտոշարասյուներով շրջող թիկնազորերի դեմ նորություն չէ իրավապահների պրակտիկայում և պայմանավորված է օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը կենսագործելու անհրաժեշտությամբ:

«Եվ քանի որ սկզբունքը հիմնարար է, այդ գործողությունները շարունակվելու են, ու համոզված ենք` շարունակելու են արժանանալ մեր համաքաղաքացիների հավանությանը: Ի տարբերություն, օրինակ, լրագրող Պետրոս Ղազարյանի, որն այսօր դժգոհություն է հայտնել իր թիմակցի նկատմամբ նույնպիսի գործողություն իրականացնելու կապակցությամբ: Մեղմ ասած, տարակուսելի դժգոհություն է, որովհետև հիշյալ անձին իսկապես շարասյուն էր ուղեկցում` միևնույն թվերը կրող համարանիշերով մեքենաներով: Պետրոս Ղազարյանի պրոֆեսիոնալիզմը պետք է որ բավականացներ շարասյան այդ, իրեն վստահաբար ծանոթ, «առանձնահատկությունը» հասկանալու համար, ավելին` առաջինը հենց ինքը, որպես լրագրող, պետք է խստագույնս դատապարտի այդ արատավոր երևույթը: Մինչդեռ, ցավալիորեն կատարվել է հակառակը, և մենք ստիպված ենք կրկին հիշեցնել, որ հասարակության բոլոր անդամները հավասար են օրենքի առաջ, ունեն նույն իրավունքներն ու պարտականությունները, և այդ հավասարության ամրագրման ուղղությամբ պետք է գործի ոչ միայն ոստիկանությունը, այլև բոլորս, առաջին հերթին` հանրային ու հրապարակային գործիչները, հակառակ դեպքում սոցիալական արդարության պահանջը դատարկ հնչյուն է»,- ասված է ոստիկանության տարածած հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am