Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ԱՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին

ԱՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 14-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱԳՆ ղեկավարը ողջունել է սենատորի այցն Արցախ՝ նշելով հանրապետությունում առկա իրողություններին և պետականաշինության գործընթացում արձանագրված ձեռքբերումներին տեղում ծանոթանալու կարևորությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախի և Ֆրանսիայի միջև հարաբերություններին։ Մասիս Մայիլյանը կարևորել է Ֆրանսիայի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահող երկիր, ընդգծելով Ֆրանսիայում Արցախի մասին իրազեկվածության բարձրացման և երկու երկրների միջև ուղիղ երկխոսության հաստատման անհրաժեշտությունը։

Այս համատեքստում ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է ապակենտրոնացված համագործակցության գործընթացում արձանագրված ձեռքբերումները և ընթացիկ ծրագրերը՝ ընդգծելով երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում Արցախում և Ֆրանսիայում գործող բարեկամության շրջանակների դերը։

Կողմերը մտքեր են փոխանակել տարբեր մակարդակներով երկկողմ կապերի սերտացման ու ընդլայնման հնարավորությունների և հեռանկարների շուրջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am