Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանին ընդառաջ մեկնարկեց միջմշակութային երկխոսությանն ուղղված միջազգային ֆորումը

Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանին ընդառաջ մեկնարկեց միջմշակութային 
երկխոսությանն ուղղված միջազգային ֆորումը

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանին ընդառաջ Եվրոպական մշակութային տարվա շրջանակում՝ Կոմիտասի թանգարան-ինստիտում մեկնարկեց «Միջմշակութային երկխոսություն. երաժշտական կրթության ուղիներ» միջազգային ֆորումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանն աջակցության համար շնորհակալություն հայտնեց Հայաստանում Եվրամիության պատվիրակությանը, Հայաստանում Ֆրանսիայի, Իտալիայի, Լեհաստանի, Գերմանիայի դեսպանություններին, Լեհաստանի մշակույթի նախարարությանն ու Երևանի Գյոթե կենտրոնին: «Այսօր մեզ համար կարևոր է հաղորդակից լինել Եվրոպական իրականության  մեջ երաժշտական կրթության խնդիրների լուծմանը, կրթական համակարգի շտկմանն ու հեռանկարային նոր սկզբունքների ձևավորմանը: Կարծում ենք, որ այս ձեռնարկը  կնպաստի դրան»,-ասաց նա:

ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանի խոսքով՝ համաժողովը լավ հարթակ կհանդիսանա փորձի փոխանակման համար: «Սա սերտ կապերի և մշակութային երկխոսությանն ուղղված համաժողով է»,-ասաց Գալստյանը՝ ֆորումի մասնակիցներին մաղթելով արդյունավետ և կառուցողական աշխատանք:

«Միջմշակութային երկխոսություն. երաժշտական կրթության ուղիներ» միջազգային ֆորումն իր աշխատանքները կշարունակի մինչև սեպտեմբերի 15-ը:

Ֆորումի նպատակն է մեկ հարկի տակ հավաքել եվրոպական տարբեր երկրների երաժշտագետների՝ հայ մասնագետների հետ ընդհանուր հարթակում քննարկելու երաժշտական կրթության տարբեր մոտեցումները, փորձի փոխանակում կազմակերպելու դասախոսությունների միջոցով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am