Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Տեղիք չպետք է տալ շահարկումներին. ԲԴԽ


ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը հայտարարություն է տարածել դատական իշխանությանն առնչվող քննարկումերի առնչությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ,  հայտարարության մեջ ասվում է.

«Դատական իշխանության անկախության երաշխավորման առկա խնդիրների լուծումը պահանջում է առավել հետևողականությամբ կյանքի կոչել իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սահմանադրական սկզբունքի պահանջները, իշխանության բոլոր ինստի­տուտների գործունեության հիմքում դնել իրավունքի գերա­կա­յությունը՝ հաշվի առնելով, որ  դատական իշխա­նության գործառու­թային, կա­ռուցա­կարգային, նյութական ու սոցիալական անկախության երաշխիքների հե­տագա ամրապնդումն անկյունաքարային նշանակություն ունի մեր երկրում իրա­վական պե­տության կայացման համար:

Դատական իշխանության անկախության երաշխավորման համար անհրաժեշտ է Բարձ­­­րագույն դատական խորհրդի 2018 թվականի ապրիլի 12-ի՝ «Դատարանների կամ դա­տավորի անկախությունը վտանգող հնարավոր դրսևորումները կանխելու մասին» թիվ ԲԴԽ-2-Ո-3 որոշման հետևողական կատարման ապահովումը՝ ինչպես դատավորների, այնպես էլ հանրային իշխանության յուրաքանչյուր մարմնի ու պաշտոնատար անձի կողմից: 

Սեպտեմբերի 11-ին և 12-ին համացանցում և զանգվածային լրատվամիջոցներով դատական իշխանությանն առնչվող քննարկումերի առնչությամբ անհրաժեշտ է, որ քաղաքական առանձին շահարկումների և չփաստարկված ու չապացուցված տեսակետներ արտահայտելու փոխարեն իրավասու մարմինները   օրեն­քով սահմանված կարգով բացահայտեն տեղի ունեցածի բոլոր հանգամանքները և անեն իրավաչափ եզրահանգում, որի շահառուներն են մեր պետությունն ու հասարակությունը»:

                                               

                                                                       

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ