Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

ԱՄՆ-ը Թուրքիայի պատճառով ցանկանում է ընդլայնել ռազմական ներկայությունը Հունաստանում. Wall Street Journal


ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարությունը բանակցություններ Է վարում՝ նպատակ ունենալով ընդլայնել գործողությունների մասշտաբները Հունաստանի տարածքում՝ օգտագործելով այդ երկրի ռազմաօդային ու ռազմածովային բազաները Թուրքիայի հետ հարաբերություններում լարվածության աճի ֆոնին՝ կապված ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման Անկարայի պլանների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 11-ին հայտնել Է Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնատարներին:

Հրատարակության աղբյուրների տվյալներով՝ աշխարհաքաղաքական եւ աշխարհագրական գործոնները մեծացնում են Հունաստանի ռազմակայանների գրավչությունը ԱՄՆ-ի զինուժերի համար: Երկու երկրներն Էլ անհանգստանալու հիմքեր ունեն ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնող Թուրքիայի գործողությունների կապակցությամբ: Ընդսմին Հունաստանն իր բարենպաստ կլիմայով եւ Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական օբյեկտներով թույլ Է տալիս անցկացնել շուրջօրյա ռազմաօդային վարժանքներ: Ամերիկացի զինվորականները նպաստավոր են համարում այդ երկրում իրենց զորքերի ժամանակավոր տեղաբաշխման առկա հնարավորությունները:

Ինչպես տեղեկացրել են հրատարակության աղբյուրները, բանակցությունները վարում Է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար գեներալ Կերտիս Սկապարոտին: Նա, սակայն, չի առաջարկում ամերիկյան զորքերն ու տեխնիկան Հունաստանում տեղակայել մշտական հիման վրա: Պոտենցիալ բոլոր առավելություններով հանդերձ՝ Հունաստանի ռազմական օբյեկտների առավել հաճախակի օգտագործումը Վաշինգտոնի կողմից չի դիտվում որպես Թուրքիայում Ինջիռլիկի ավիաբազայի փոխարինում, վստահեցնում են թերթի աղբյուրները:

Հրատարակությունը հիշեցնում Է ԱՄՆ-ի զինուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ գեներալ Ջոզեֆ Դանֆորդին, որը, ինչպես անցած շաբաթ հայտնել Է Պենտագոնը, Աթենքում Հունաստանի զինուժերի գլխավոր շտաբի պետ Էվանգելոս Ապոստոլակիսի հետ կայացած հանդիպմանը քննարկել Է երկկողմ փոխգործակցության ընդլայնումը: Մասնավորապես, Դանֆորդը շնորհակալություն Է հայտնել հունական կողմին՝ ԱՄՆ-ին աջակցելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ