Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ 
նախարարի տեղակալին

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 10-ին ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան  Ստեֆանո Լազարետտոյին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը Կարեն Նազարյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առիթով՝ մաղթելով արգասաբեր և արդյունավետ գործունեություն միտված երկու երկրների միջև բազմոլորտ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը։

Նախարարի տեղակալը կարևորել է Շվեյցարիայի՝ որպես ՀՀ կարևոր գործընկերոջ կողմից տարբեր ոլորտներում իրականացվող զարգացման աջակցության ծրագրերը, որոնք նպաստում են Հայաստանում սոցիալ-տնտեսական բարեփոխումների շարունակականությանը՝ առանձնացնելով Հայաստանի և Շվեյցարիայի արդյունավետ շփումները միջազգային ու տարածաշրջանային կառույցների շրջանակներում։

Իր հերթին դեսպան Լազարետտոն վստահեցրել է, որ պատրաստակամ է ջանքեր ներդնել երկկողմ օրակարգի ընդլայնման ուղղությամբ՝ առավել խորացնելու հայ-շվեցարական քաղաքական ու տնտեսական երկխոսությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am