Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի ֆլագմանը ժամանել է Միջերկրական ծովի արեւելյան շրջան

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի ֆլագմանը ժամանել է Միջերկրական ծովի արեւելյան շրջան

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 6-րդ օպերատիվ նավատորմի ֆլագմանը՝ «Մաունթ Ուիթնի» հրամանատարական նավը, մտել Է Սալոնիկի հունական նավահանգիստ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է նավատորմի մամուլի ծառայությունը:

Սպասվում Է, որ ամերիկյան հրամանատարաշտաբային նավը Սալոնիկիում կգտնվի մի քանի օր: Ինչպես արդեն հաղորդվել Է, ներկայում Միջերկրական ծովի ջրատարածքի արեւելյան մասում գտնվում են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Քառնի», «Ռոսս» եւ Ուինսթոն Չերչիլ» երեք հրթիռային Էսկադրային ականակիրները, որոնք հանդերձված են 1,6 հազար կիլոմետր հեռահարությամբ «Թոմահավք» թեւավոր հրթիռներով:

Միջերկրական ծովում են գտնվում նաեւ «Լոս Անջելես» դասի առնվազն երեք ամերիկյան հարվածային ատոմային սուզանավեր, որոնք հանդերձված են «Թոմահավքներով»:

Դիտորդների տվյալներով՝ ներկայում Միջերկրական ծովում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի տրամադրության տակ կա առնվազն 148 «Թոմահավք» թեւավոր հրթիռ՝ Սիրիայում թիրախներին հարվածներ հասցնելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am