Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իմ երեխաներն այսօր չեն կարողանում դուրս գալ փողոց և շփվել իրենց հասակակիցների հետ. ԱԱԾ տնօրենը՝ հնարավոր վտանգների մասին

Իմ երեխաներն այսօր չեն կարողանում դուրս գալ փողոց և շփվել իրենց 
հասակակիցների հետ. ԱԱԾ տնօրենը՝ հնարավոր վտանգների մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, մեկնաբանելով իր և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հետ գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը, հայտարարեց, որ իրենք գործ ունեն լուրջ հանցագործությունների բացահայտման և այնպիսի մարդկանց հետ, ովքեր պատրաստ են գնալ ամեն քայլի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա ասաց՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպիսին է ԱԱԾ տնօրենի, քննիչների պաշտպանվածությունը, արդյոք զգում են վտանգներ:

«Վտանգները տեսանելի են և շատ մտահոգիչ: Եթե որևէ մեկին թվում է, որ ես կամ Խաչատրյանը ցանկանում ենք թիկնազորի ուղեկցությամբ շրջել և դրանից մենք ինքնահաստատվում ենք, չարաչար սխալվում են: Ես չեմ ուզում թիկնազորով շրջել, չգնալ որևէ տեղ ընտանիքիս, ընկերներիս հետ, բայց վերջին շրջանում, ցավոք սրտի, չեմ կարողանում այդ ամենն անել: Անգամ իմ երեխաներն այսօր չեն կարողանում դուրս գալ փողոց և շփվել իրենց հասակակիցների ու ընկերների հետ»,- ասաց Վանեցյանը:

Նրա համոզմամբ՝ իր և ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցի հրապարակման նպատակն է շեղել իրենց բռնած ճանապարհից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am