Աֆղանստանում առնվազն 25 մարդ է զոհվել ահաբեկչական գործողության հետեւանքով
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի արեւելքում առնվազն 25 մարդ Է զոհվել բողոքի ակցիայի մասնակիցների վրա մահապարտ ահաբեկչի գրոհի հետեւանքով, վիրավորվել Է եւս 60 հոգի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է 1TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով բժիշկներին:
«Առնվազն 25 մարդ Է զոհվել, եւս 60-ը՝ վերքեր ստացել պայթյունի հետեւանքով»,-հեռուստաալիքը մեջբերել Է Նանգարհարի նահանգի բժշկական ծառայության ներկայացուցիչների խոսքը:
Մահապարտ ահաբեկիչը սեպտեմբերի 11-ին երկրի արեւելքի Նանգարհարի նահանգի շրջաններից մեկում պայթուցիկ սարք Է գործի դրել բողոքի ակցիայի ընթացքում: Բողոքավորները պահանջում Էին տեղի ոստիկանապետի պաշտոնաթողությունը: Հեռուստաալիքի տվյալներով՝ առայժմ արմատական խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: «Թալիբան» շարժումը ժխտում Է իր մեղսակցությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում