Արամ Սարգսյանը Հայաստանում հեղափոխականների և հակահեղափոխականների բաժանում չի անում
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը Հայաստանում հեղափոխականների և հակահեղափոխականների բաժանում չի անում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պատգամավորն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում:
«Ես հայ մարդուն չեմ բաժանում հեղափոխականների և հակահեղափոխականների: Ես բաժանում եմ գաղափարակցի և ոչ գաղափարակցի»,-նշեց Սարգսյանը:
Նա նշեց` զուտ քաղաքագիտական բովանդակության առումով իր համար հեղափոխություն էր 1889-1990-ական թվականներին տեղի ունեցածը, որով պետության համակարգը փոխվեց: «Իսկ ներկայիս իրավիճակն ինձ համար երրորդ հանրապետության շարունակությունն է: Պիտի գիծ չգծենք ու չասենք, որ մինչ այս ինչ եղել է, վատ է: Չպետք է ասել, որ նախկին իշխանությունները միայն վատն են արել: Պետք է վատը թողնել, լավը վերցնել ու շարժվել առաջ, սա կլինի իրական հեղափոխություն»,-ասաց պատգամավորը:
Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին` նա նշեց, թե բնական պետք է ընդունել, որ ինքը պետք է քվեարկի Արտակ Զեյնալյանի օգտին: Ասաց` մրցակից թիմերի տեսակետները չի մեկնաբանելու: Իսկ «Իմ դաշինքը» իրենց գործընկերն է համարում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում