Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փարիզում տղամարդը մկրատով հարձակվել Է անցորդների վրա

Փարիզում տղամարդը մկրատով հարձակվել Է անցորդների վրա

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մկրատով զինված անհայտ մի տղամարդ երկու անցորդների Է վիրավորել Ֆրանսիայի մայրաքաղաքում, իրավապահ մարմինները ձերբակալել են չարագործին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է France-3 հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրի: Միջադեպը տեղի Է ունեցել սեպտեմբերի 10-ի առավոտյան Փարիզի 11-րդ օկրուգում:

Նշվում Է, որ հարձակվողը հարված Է հասցրել փոստային աշխատողի կոկորդին եւ մի անցորդի վիրավորել Փարիզի արեւելյան մասում: Իրավակարգի ուժերը տղամարդուն ձերբակալել են Ռոկետ փողոցում եւ տեղափոխել ոստիկանություն, որտեղ նրան հարցաքննում են: Վերջին 24 ժամվա ընթացքում սա արդեն երկրորդ հարձակումն Է Փարիզում: Լույս սեպտեմբերի 10-ի գիշերը մեկ այլ չարագործ, որը, մի շարք ԶԼՄ-ների տվյալներով, ծագումով Աֆղանստանից Է, դանակով 19 մարդու Է վիրավորել 19-րդ օկրուգում, տուժածների թվում եղել են Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am