Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Սեպտեմբեր

Արևելյան Եվրոպայի երկրների լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց առաջնությունը վարկանիշային էր մասնակիցների համար  


ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ավարտվել է արևելաեվրոպական երկրների լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց առաջնությունը, որը վարկանիշային է 2020 թվականին Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի համար: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի հաղթող է դարձել Բելառուսի Հանրապետությունը ներկայացնող Ալեքսանդր Դյադկո-Պավել Պետրուշկա զույգը, որը եզրափակիչ խաղում հաղթել է Լատվիայի Հանրապետության ներկայացուցիչներ Միխայլս Սամոյլուսին և Մատիս Գաբդուլինսին: Երրորդ տեղը գրավել է Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող Պավել Շուստրով-Ալեքսեյ Գուսև թիմը: 

Հայաստանի Հանրապետության Աշոտ Բալաբեկյան-Արդրե Սիմոնի զույգը զբաղեցրել է 9-րդ տեղը: 

Պարգևատրման արարողությանը մասնակցել է նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ