Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ԲՈԿ նախագահը խնդրահարույց է համարում հատկապես տնտեսագիտության ոլորտի մասնագիտական խորհուրդների աշխատանքը

ԲՈԿ նախագահը խնդրահարույց է համարում հատկապես տնտեսագիտության ոլորտի 
մասնագիտական խորհուրդների աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը խնդրահարույց է համարում մասնագիտական խորհուրդների աշխատանքը՝ հատկապես տնտեսագիտության ոլորտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գոգյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը:

«Շատ խնդրահարույց է տնտեսագիտական ոլորտը: Հայաստանում գոյություն ունի տնտեսագիտության 5 խորհուրդ՝ Երևանի պետական, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարաններում, ՀՀ պետական կառավարման ակադեմիայում, Հայ-ռուսական և Հայաստանի ազգային ագրարային համալսարաններում: Դրանց բոլորի մեջ կան միջանձնային կոնֆլիկտներ: Ներքին գործընթացներ են տեղի ունենում, որոնց իրեղեն ապացույցներ դեռ չկան, բայց ձևավորման հիմքի խախտումներ կան»,-ասաց ԲՈԿ նախագահը:

Նրա կարծիքով՝ ամենաճիշտ կերպով ձևավորվել է Ազգային ագրարային համալսարանի խորհուրդը, որը զուտ տնտեսագիտական ուղղվածություն չունի:

Գոգյանի համար շատ անհասկանալի գործընթացներ են ընթանում նաև Հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհուրդներում: Նրա խոսքով՝ դրանցում հաստատված գիտական թեմաները, ընդդիմախոսների կարծիքները կարդալիս տպավորություն է ստեղծվում, թե ատենախոսությունները միմյանցից տարբերվում են միայն գրված տեքստով, այլ ոչ թե բովանդակությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am