Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Արցախում արձանագրվել է օձի խայթոցի 20 դեպք

Արցախում արձանագրվել է օձի խայթոցի 20 դեպք

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում 2018 թվականի հունվար-օգոստոս ամիսներին արձանագրվել է օձի խայթոցի 20 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 34 դեպք:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից, տուժածներից 18-ին ներարկվել է հակաօձային շիճուկ (անտիգյուրզին), իսկ մնացած 2-ի դեպքում բժշկական ցուցում չի եղել:

Արցախի Հանրապետության բուժհիմնարկներն ապահովված են հակաօձային շիճուկով: Բնակչության բոլոր խմբերի համար օձի խայթոցի դեպքում անհրաժեշտ բուժօգնությունն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում:

ԱՀ առողջապահության նախարարությունը հորդորում է ազգաբնակչությանը և հատկապես երեխաներին զգուշանալ օձաշատ վայրերում չպաշտպանված ձևով աշխատելուց կամ գտնվելուց, իսկ աշխատելիս կրել ռետինե ձեռնոցներ ու երկարաճիտ կոշիկներ: Օձի խայթոցի դեպքում տուժածին պետք է անհապաղ տեղափոխել մոտակա բժշկական կազմակերպություն` գնահատելու վիճակը, ցուցաբերելու մասնագիտացված բուժօգնություն, որտեղ և անհրաժեշտության դեպքում կներարկվի օձի հակաթույն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am