Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ  ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ  ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ  «ԱՃՈՒՐԴԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԱՃՈՒՐԴԻ, ՈՐԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ  2018Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ, ԺԱՄԸ՝ 11:30-ԻՆ, «ԱՃՈՒՐԴԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՀԱՍՑԵՆ` Ք. ԵՐԵՎԱՆ, Դ.ԱՆՀԱՂԹԻ 23:
ՎԱՃԱՌՎՈՒՄ Է
«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող օտարման ենթակա տրանսպորտային միջոցները


**
Համաձայն անկախ գնահատողի 03.07.2018թ. գնահատման հաշվետվության տրանսպորտային միջոցների շարժիչը և հիմնական մասերը գտնվում են բարվոք վիճակում, անվադողերը՝ բարվոք, անվահեծերը՝ գործարանային, փոխանցման տուփը՝ մեխանիկական, ապակիները՝ էլ. կառավարմամբ, ստերեո համակարգՄեքենաները ենթակա են շահագործման, սակայն կան աշխատանքներ ինչպես ընթացային մասում, այնպես էլ կան աշխատանքներ թափքի հետ կապված:*Աճուրդի ընթացքում յուրաքանչյուր հաջորդ լոտի աճուրդը սկսվում է նախորդ լոտի աճուրդն ավարտելուց հետո:

***Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի համաձայն, գնորդը պարտավոր է գրանցել սեփականության իրավունքը ճանապարհային ոստիկանությունում՝ գործարքը ստորագրելու օրվանից սկսած 15 օրյա ժամկետում:

****Աճուրդի մասնակիցները վաճառվող լոտ(եր)ին կարող են ծանոթանալ սույն ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը ընկած ժամանակահատվածում` յուրաքանչյուր երկուշաբթիից ուրբաթ օրերին ՝ ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում՝ դիմելով Մ.Մովսիսյանին  (091) 53-39-16 հեռախոսահամարով, ք.Երևան, Նալբանդյան 128 հասցեով:

Աճուրդը կանցկացվի դասական (գնի ավելացման) եղանակով:

Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև համայնքները, որոնք ընդհուպ մինչև աճուրդի սկիզբը աճուրդային հանձնաժողովին են ներկայացրել (հասցեն` ք. Երևան, Դ. Անհաղթի 23) անհրաժեշտ փաստաթղթեր:

Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝

     - աճուրդի նախավճարի մուծման անդորրագիրը (յուրաքանչյուր նախընտրած լոտի համար), որի չափն է՝ գույքի (լոտի) մեկնարկային գնի 5 տոկոսը, մուտքագրման հաշիվն է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի թիվ 163518001652 դրամային հաշիվը, վճարման նպատակը՝ աճուրդի նախավճար՝ պարտադիր նշելով  գույքի սեփականատիրոջ անվանումը, լոտի հերթական համարը.

     - անձնագիրը, իրավաբանական անձինք՝ նաև հիմնադիր և լիազորությունները հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև անձնագրի և այդ փաստաթղթերի պատճենները (յուրաքանչյուր նախընտրած լոտի համար):

Վերը նշված փաստաթղթերի առկայության դեպքում աճուրդային հանձնաժողովը մասնակցին տրամադրում է մասնակցի վկայական(ներ):

Աճուրդին չեն կարող մասնակցել այն անձինք, ովքեր վաճառվող լոտի նկատմամբ չեն կարող ունենալ սեփականության իրավունք:

Աճուրդին կարող են ներկա գտնվել դիտորդներ` աճուրդի մասնակից չհամարվող այն անձինք, ովքեր վճարել են մուտքի վճար` 3000 դրամ:

Աճուրդի մասնակցի վկայականները տրամադրվում են, իսկ դիտորդի տոմսերը վաճառվում են`  «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ում (հասցեն` ք.Երևան, Դ.Անհաղթի 23) ընդհուպ մինչև աճուրդի սկսվելը:

Աճուրդի մասնակիցների անձնագրի և մասնակցի վկայական(ներ)ի առկայությունը պարտադիր է, լիազորված անձի դեպքում՝ նաև լիազորությունները հաստատող փաստաթղթերը:

Նախքան աճուրդի սկսվելը՝ աճուրդային հանձնաժողովը գրանցում է մասնակիցներին և յուրաքանչյուր մասնակցին տրամադրում է քարտ:

Աճուրդը վարում է աճուրդավարը: Աճուրդավարը մասնակիցներին առաջարկում է մեկնարկային գնով գնել լոտը: Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի, նախքան աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածը, ներկայացնել նոր գնային հայտ /բարձրացնելով իր մասնակցության քարտը/, որը պետք է գերազանցի մասնակիցների  կատարած նախորդ գնային հայտը` նվազագույնը հավելման (քայլի) չափով: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում  է աճուրդի հաղթած մասնակից: Եթե մի քանի մասնակից միաժամանակ գնային հայտ են ներկայացրել հավասար չափով, որից հետո ավելի բարձր գնային հայտ չի ներկայացվել, ապա աճուրդի հաղթած մասնակից է համարվում վիճակահանության արդյունքներով ընտրված մասնակիցը:

Աճուրդավարի կողմից աճուրդի հաղթող համարված մասնակիցը տեղում ստորագրում է  արձանագրությունը՝ աճուրդի արդյունքների մասին:  Հաղթող ճանաչված  մասնակիցը  արձանագրությունը ստորագրման օրվանից  սկսած 5 օրյա ժամկետում պարտավոր է  վճարել լոտի վաճառքի գինը, հաշվանցելով նախավճարը՝ աճուրդային հանձնաժողովին ներկայացնելով  վճարումը հավաստող  անդորրագիրը: Սահմանված ժամկետում  վճարումները չկատարելու դեպքում՝ հաղթող ճանաչված  մասնակիցը  զրկվում է աճուրդի նախավճարից, իսկ լոտի աճուրդը համարվում է չկայացած: Այս դեպքում լոտ(եր)ը վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ՝ նույն պայմաններով:

Աճուրդում վաճառված լոտի գոյացած գինը նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափը չգերազանցելու դեպքում՝ հաղթող մասնակիցը աճուրդի արդյունքների մասին արձանագրության ստորագրման օրը վճարում է լոտի ամբողջ գումարը:

Աճուրդում չհաղթող մասնակցին, մուծված նախավճարը վերադարձվում է վերջինիս` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր դիմելուց հետո:

Լրացուցիչ տեղեկություններ  ստանալու համար կարող եք զանգահարել աճուրդի կազմակերպչին` հեռ. 011-24-55-51, կամ դիմել ք.Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեով, ինտերնետ URL://www.spm.am:

Հնարավոր փոփոխություններն  ու լրացումները կհրապարակվեն այն ձևով, ինչպես կատարվել է աճուրդի մասին սույն հրապարակային ծանուցումը:

Հավելյալ պարզաբանումների համար կարող եք զանգահարել 011-23-73-01 հեռախոսահամարով:

«Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

 

Աճուրդի անցկացման կանոնակարգին ծանոթանալու համար սեղմել այստեղ՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=121990


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am