ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է ՀԲԸՄ նախագահին
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին:
Նախարարը բարձր է գնահատել կառույցի հայանպաստ գործունեությունն ու կարևորել հայկական սփյուռքի ներգրավվածությունը Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, ներկայացրել է Միության՝ տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը և նախարարի հետ քննարկել արդարադատության ոլորտում համագործակցության հեռանկարները:
Արտակ Զեյնալյանը գործընկերոջ հետ անդրադարձել է նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության մասնագիտական շրջանակը Արդարադատության նախարարության աշխատանքներում ներգրավվելու հնարավորություններին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում