Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզը նախապատրաստվում է սեպտեմբերյան համապետական շաբաթօրյակին

Գեղարքունիքի մարզը նախապատրաստվում է սեպտեմբերյան համապետական 
շաբաթօրյակին

ԳԱՎԱՌ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետարանում եւ մարզի համայնքապետարաններում արդեն հաստատված են սեպտեմբերի 8-ին հայտարարված համապետական շաբաթօրյակի սխեմաները, որոնցով հստակեցված են մաքրման ենթակա տարածքները, մարդկային եւ տեխնիկական ռեսուրսները:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ, ինչպես Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ հրավիրված խորհրդակցության ընթացքում հայտարարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, համապետական շաբաթօրյակի ընթացքում մարզի տարածքում կենցաղային աղբի թափոններից մաքրվելու են միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ճանապարհների եզրերը, բնակավայրերի փողոցները, զբոսաշրջային նշանակության վայրերը, հանգստյան գոտիները, պատմական հուշարձանների ու խնջույքների վայր հանդիսացող աղբյուրների շրջակայքը, գետերի ու ջրատարների հուները, պետական ու մասնավոր կազմակերպությունների շենքերի եւ «Աեւան» ազգային պարկի տարածքները:
Համապետական շաբաթօրյակին մասնակցելու են 536 պետական ու մասնավոր կազմակերպություն, 288 միավոր տեխնիկա, 12 426 մարդ: Շաբաթօրյակի ընթացքը վերահսկելու նպատակով բոլոր համայնքներում մարզպետարանի կողմից կատարվել են համապատասխան ամրացումներ:Հավաքված աղբը տեղափոխվելու է մոտիկ աղբավայրեր: Շաբաթօրյակի ընթացքը լուսաբանվելու է հանրապետական ու տեղական զանգվածային լրատվության միջոցներով:
«Նախորդ շաբաթօրյակների ընթացքում մեզ հաջողվեց համայնքների հետ համագործակցությամբ փակել ապօրինի գործող 109 աղբավայր կամ աղբակույտ: Վերջին համապետական շաբաթօրյակից մինչ հերթական շաբաթօրյակն ընկած ժամանակահատվածում նկատված աղբակույտերը եւս կչեզոքացվեն: Ընդհանրապես, մեր ամենօրյա խնդիրն է դարձել աղբի կառավարմանն օպտիմալ լուծում գտնելը, շրջակա միջավայրի մաքրության պահպանումը, ինչի համար էլ բոլոր համայնքների հետ, անկախ համապետական շաբաթօրյակների արդյունքներից, տանում ենք ամենօրյա համագործակցված աշխատանք»,-նշեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am