Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանում ընդդիմադիր REAl կուսակցությունը արտահերթ խորհրադարանական ընտրություններ է պահանջում  

Ադրբեջանում ընդդիմադիր REAl կուսակցությունը արտահերթ խորհրադարանական 
ընտրություններ է պահանջում

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում գործող ընդդիմադիր REAl (Հանրապետական այլընտրանք) կուսակցության նախագահ Իլգար Մամեդովը, ով բանտից ազատ է արձակվել նախորդ ամիս, պահանջում է Ադրբեջանում անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Մամեդովն արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը հիմնավորել է նրանով, որ Ադրբեջանի ներկայիս խորհրդարանը չի արտացոլում և ներկայացնում ժողովրդի շահերը, և, որ 2018 թ. ապրիլին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները եղել են բեմադրություն:

Մամեդովը «Ֆեյսբուքի» իր էջում կատարած գրառման մեջ նշել է, որ ապրիլին կայացած արտահերթ նախագահական ընտրությունները ամենավատ բեմադրություն են եղել: «Ապրիլին տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների գնահատականները եղել են ավելի կտրուկ և բացասական, քան մյուս ընտրությունների ժամանակ»,-գրառման մեջ նշել է Մամեդովը:

 Ընդդիմադիր կուսակցության առաջնորդը նշել է, որ Իլհամ Ալիևն երկրում տիրող իրավիճակն ավելի չլարելու համար պետք է համաձայնություն տա Միլի Մեջլիսում արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար:

 «Եթե Ալիևը քաղաքական հասարակական սկզբունքը համարում է պետության ղեկավարման միջոց և չի ցանկանում, որ երկրում տիրող քաղաքական-հասարակական իրավիճակն ավելի լարվի, պետք է համաձայնություն տա Միլի Մեջլիսում արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար, սակայն պետք է այնպես արվի, որ խորհրդարանում մի օլիգարխին պատկանող գրպանային պատգամավորները չփոխարինվեն մեկ այլ օլիգարխի պատկանող գրպանային պատգամավորներով»,- ասել է Մամեդովը:

Ըստ Իլգար Մամեդովի, արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ են նաև նրա համար, որ նոր խորհրդարանը գործադիր իշխանության և կեղծ նախագահական իշխանության դեմ ներկայացնի ժողովրդի շահերը և իրականացնի խաղաղ անցումը դեպի ժողովրդավարություն:

 Իլգար Մամեդովը 2013 թ. ազատազրկվել էր 7 տարի ժամկետով և մեղադրվում էր զանգվածային անհնազանդության գործողություններ հրահրելու հատկանիշներով:

Մամեդովը պայմանականորեն ազատ է արձակվել  2018 թ. օգոստոսի 13-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am