Վալերիյ Օսիպյանը սպայական կոչումներ է շնորհել
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության համակարգի տարբեր ստորաբաժանումների 3 ծառայողներ առաջին սպայական ուսադիրները սեպտեմբերի 5-ին ստացան անձամբ ոստիկանության պետից։ Նրանք աչքի են ընկել բարեխիղճ և սրտացավ ծառայությամբ։ Վալերիյ Օսիպյանի հրամանով էլ ծառայությունը շարունակելու են արդեն միջին խմբի պաշտոններում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության պետը, շնորհավորելով սպաներին, հույս հայտնեց, որ նրանք օր օրի կավելացնեն մասնագիտական գիտելիքները, ծառայությանը կվերաբերվեն ավելի սրտացավ՝ ուղենիշ ունենալով, որ հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդումը յուրաքանչյուր ոստիկանի խնդիրն է՝ անկախ կոչումից ու պաշտոնից։
Վալերիյ Օսիպյանը ևս մեկ անգամ փաստեց՝ իրենց աշխատանքով ոստիկանի, և, առհասարակ, համակարգի պատիվը բարձր պահող ծառայողները մշտապես գնահատվելու և խրախուսվելու են։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում