Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորը ցանկանում է ԱԺ-ում տեսնել միայն ասելիք ունեցող խորհրդարանականների

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորը ցանկանում է ԱԺ-ում տեսնել միայն 
ասելիք ունեցող խորհրդարանականների

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովի  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ցանկանում է, որ նոր խորհրդարանի պատգամավոր ընտրվեն  բացառապես ասելիք ունեցող, հանրային կարծիքից տեղյակ պատգամավորներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա նման կարծիք հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը:

«Կարծում եմ, որ ԱԺ երրորդ նստաշրջանի՝ ըստ մոնիտորինգի՝ ելույթ չունեցած 40-ից ավելի պատգամավորներն ԱԺ-ում պիտի տեղ չունենան: Իմ կարծիքով՝ նոր ԱԺ-ում ընդգրկվելու են բացառապես ասելիք ունեցող, հանրային կարծիքից տեղյակ պատգամավորներ»,- նշեց պատգամավորը:

Դիտարկմանը, որ ելույթ չունեցող 40-ից ավելի պատգամավորներից 14-ը հենց «Ծառուկյան» խմբակցությունից են, նա նկատեց, թե չի ուզում տարբերակում մտցնել: «Եթե լիագումար նիստերից դուրս, հանձնաժողովներում կա տարվող աշխատանք, որը պատգամավորի աշխատանքի շրջանակում է, դա էլ պետք է մոնիտորինգի ենթարկվի»,- հավելեց Բագրատյանը:

Ըստ «Մանդատ» տեղեկատվական հասարակական կազմակերպության իրականացրած «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի արդյունքների՝ Գագիկ Ծառուկյանը գլխավորում է ԱԺ երրորդ նստաշրջանում խորհրդարանի ամենաշատ բացակայած պատգամավորների տասնյակը: Այդ տասնյակում նույն խմբակցության ևս 4 պատգամավոր կա: Ամենաշատ հարց տված պատգամավորների տասնյակում առաջին տեղում Միքայել Մելքումյանն է: Այդ տասնյակում են խմբակցության ևս 5 պատգամավորներ: Ամենաշատ ելույթ ունեցածների տասնյակի կեսը «Ծառուկյան» խմբակցությունից են: Տասնյակը կրկին գլխավորում է Միքայել Մելքումյանը:

«Մանդատը» լրագրողական-փորձագիտական թիմ է, որը տարբեր նախաձեռնություններով փորձում է նպաստել խոսքի ազատության, բազմակարծության ամրապնդմանը Հայաստանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am