Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նաիրա Զոհրաբյանն Երևանի քաղաքապետի թեկնածուներին առաջարկում է միասնական ուղերձով դիմել երևանցուն

Նաիրա Զոհրաբյանն Երևանի քաղաքապետի թեկնածուներին առաջարկում է 
միասնական ուղերձով դիմել երևանցուն

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Նաիրա Զոհրաբյանը քաղաքապետի բոլոր թեկնածուներին առաջարկում է միասնական ուղերձով դիմել երևանցուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 4-ին լրագրողներին հայտնեց Նաիրա Զոհրաբյանը:

«Քանի որ քարոզարշավի վերջին օրը մեր անկախության օրն է, առաջարկում եմ Երևանի քաղաքապետի բոլոր թեկնածուներին` միասնական կոչով դիմել երևանցուն, որպեսզի երևանցին տեսնի, որ մենք ոչ թե հակառակորդներ ենք, այլ քաղաքական ուժեր, որոնցից յուրաքանչյուրն ունի Երևանի զարգացման իր տեսլականը»,- ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով` մայրաքաղաքում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն:

«Այնքան գործ կա անելու Երևանում: Մեր աշխատանքի շնորհիվ այն պետք է դառնա 21-րդ դարի մայրաքաղաք»,- նշեց Զոհրաբյանը:

ԲՀԿ ցուցակի առաջին համարը նշում է, որ ազատ և արդար կազմակերպված ընտրություններում հաղթողը լինելու է երևանցին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am