Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Նոյեմբեր

Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Ջեմմա Անանյանի մահվան կապակցությամբ


ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Ջեմմա Անանյանի մահվան կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից:

«Խոր ցավով տեղեկացա պետական եւ հասարակական գործիչ, Խորհրդային Հայաստանի եւ Հայաստանի Հանրապետության երեք գումարումների խորհրդարանների պատգամավոր Ջեմմա Անանյանի մահվան մասին:

Շուրջ հինգ տասնամյակ նա իր կյանքը նվիրեց հայրենի Իջեւանի շենացմանն ու զարգացմանը, արդյունաբերական նոր կարողությունների գործարկմանը, ակտիվորեն մասնակցեց Հայաստանի պետական կյանքին:

Որպես ՀԽՍՀ Գերագույն խորհրդի երիտասարդության գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ապա ՀՀ ազգային ժողովի սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, նույն եռանդով մեծ ու շնորհակալ աշխատանք կատարեց այս ասպարեզներին վերաբերող օրենսդրական դաշտի մշակման ու կատարելագործման համար:

Ղարաբաղյան շարժման ընթացքում եւս Ջեմմա Անանյանն առանձնացավ իր քաղաքացիական բարձր կեցվածքով եւ անընդհատ հակադրվելով միութենական իշխանություններին` հաստատակամորեն պաշտպանեց Հայաստանի ու հայության շահերը:

Հայաստանի Հանրապետության խորհրդարանի եւ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ջեմմա Անանյանի հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական ուղերձում:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ