Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանն Արցախի անկախության տոնի միջոցառումներին ներկայացված է եղել շատ բարձր մակարդակով. Նիկոլ Փաշինյան

Հայաստանն Արցախի անկախության տոնի միջոցառումներին ներկայացված է եղել շատ 
բարձր մակարդակով. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Արցախի անկախության տոնի միջոցառումներին Հայաստանի Հանրապետությունը շատ բարձր մակարդակով մասնակցություն է ունեցել, իսկ մնացած մեկնաբանություններն անտեղի են:

Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը, ՀՀ ԱԻՆ-ի 27-ամյակին նվիրված միջոցառման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչու ներկա չի եղել Արցախի անկախության տոնի միջոցառումներին, Փաշինյանն ընդգծեց, որ ինքը դրանից մեկ շաբաթ առաջ է եղել Ստեփանակերտում:

«Արցախի նախագահը իր խոսքում ասաց, որ աննախադեպ իրավիճակ է, որ Հայաստանի Հանրապետության գործող ղեկավարը 3 ամսվա ընթացքում երեք անգամ լինում է Ստեփանակերտում: Ես կարծում եմ, որ Հայաստանը շատ բարձր մակարդակով ներկայացված էր: Ներկա էր Հայաստանի Հանրապետության նախագահը, փոխվարչապետը, նախարարներ, անվտանգության խորհրդի քարտուղարը: Կարծում եմ, այլ մեկնաբանությունները պարզապես տեղին չեն»,- ասաց նա:

Հարցին, թե տարօրինակ չէ՞ր Հովիկ Աբրահամյանի ներկայությունն Արցախի անկախության տոնի միջոցառումներին, վարչապետը պատասխանեց. «Հովիկ Աբրահամյանի ներկայության մասին հարցը պետք է ուղղեք Արցախի իշխանություններին: Ես չեմ որոշում, թե Ստեփանակերտի միջոցառմանն ով մասնակցի, ով՝ ոչ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am