Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Թուրքիայում օգոստոսին գնաճը հասել Է 2003 թվականից ի վեր առավելագույն ցուցանիշին

Թուրքիայում օգոստոսին գնաճը հասել Է 2003 թվականից ի վեր առավելագույն ցուցանիշին

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում գնաճը 2018 թվականի օգոստոսին կտրուկ արագացել Է լիրայի թուլության ֆոնին. պաշտոնական տվյալների համաձայն, անցած ամսին երկրում սպառողական գները 2017 թվականի օգոստոսի համեմատությամբ բարձրացել են 17,9 տոկոսով, ինչն առավելագույն ցուցանիշն Է դարձել 2003 թվականի սեպտեմբերի ի վեր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Վերլուծաբանները միջին հաշվով գների աճ Էին սպասում մինչեւ 17,6 տոկոս՝ հուլիսի 15,85 տոկոսից:
Թուրքիայի Կենտրոնական բանկը սեպտեմբերի 3-ին հայտարարել Է, որ պատրաստ Է դրամավարկային քաղաքականության սրբագրումներ անել առաջիկա նիստում, որը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին, որպեսզի զսպի գնաճի հետ կապված ռիսկերը: Վերջին ամիսներին գնաճի դինամիկան «Էական ռիսկեր Է ցուցադրում գնային կայունության համար», ասված Է Կենտրոնական բանկի հաղորդագրության մեջ:
Թուրքական լիրան, ԿԲ-ի հայտարարությունների շնորհիվ, ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ անկումը դանդաղեցրել Է ավելի քան 2 տոկոսով՝ մինչեւ 0,3 տոկոս:
Անցած ամսվա նկատմամբ Թուրքիայում սպառողական գներն օգոստոսին ավելացել են 2,3 տոկոսով՝ հուլիսին 0,55 տոկոսով բարձրանալուց հետո:
Թուրքիայում Էներգակիրները տարեկան արտահայտությամբ թանկացել են 21,34 տոկոսով, երկրում սննդամթերքի գները օգոստոսին աճել են 19,75 տոկոսով: Սակայն սակագների առավել նկատելի աճ են արձանագրել տրանսպորտային ծառայությունները՝ 27,1 տոկոս, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am