Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՈՒԵՖԱ-ն և Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել են Մխիթարյանի Ադրբեջան մեկնելուն

ՈՒԵՖԱ-ն և Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել են Մխիթարյանի Ադրբեջան մեկնելուն

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ն պարզաբանել է Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի հետ Ադրբեջանում կայանալիք խաղին, երբ Եվրոպայի լիգայի խմբային փուլի վիճակահանությունից հետո պարզվեց, որ խմբում «Արսենալ»-ը մրցակիցներից մեկը լինելու է «Ղարաբաղ»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սպորտային հայտնի Goal.com հանդեսի լրագրող Քրիս Ուոլթինը «Թվիթեր»-ում ներկայացրել է ՈՒԵՖԱ-ի պարզաբանումը. «ՈՒԵՖԱ-ն կատարում է ստանդարտ գործառույթներ՝ ուղարկում է ակումբներին, ֆեդերացիաներին համապատասխան նամակներ, որով ֆուտբոլիստները կարողանան վիզա ստանալ և մասնակցել ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարին»:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը ևս անդրադարձել է հայ ֆուտբոլիստին: «Ակումբներն իրենք պետք է որոշեն «Ղարաբաղ»-ի դեմ իրենց հայտացուցակը: Միայն դրանից հետո կարող ենք վերադառնալ այս հարցին: Եթե մեզ կապեն այս հարցին, ապա այդ ժամանակ կքննարկենք այն»,-  Հիքմեթ Հաջիևի խոսքերը փոխանցում է 1news.az-ը:

Մոնակոյում օգոստոսի 31-ին կայացած ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլի վիճակահանության արդյունքում՝ E խմբում Լոնդոնի «Արսենալ»-ի մրցակիցներից մեկը կլինի ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբը:

2015թ.-ին Մխիթարյանը բաց էր թողել նաև ադրբեջանական «Գաբալա»-ի հետ Դորտմունդի «Բորուսիա»-ի հանդիպումը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am