Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը բացահայտել է ավելի քան 109 մլն դրամի յուրացման դեպք

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը բացահայտել է ավելի քան 109 
մլն դրամի յուրացման դեպք

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվող ծառայողական քննության ընթացքում ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ԿՕ և ՀՁ պահպանության գնդում ոստիկանության ներքին աուդիտի վարչության կողմից իրականացված ֆինանսական ստուգմամբ պարզվել է, որ 2015-2018թթ. ընթացքում հիշյալ գնդի և տնտեսվարող մի շարք սուբյեկտների միջև կնքված պահպանության իրականացման պայմանագրերով նախատեսված գումարները գնդի արտաբյուջետային հաշվեհամարին չեն մուտքագրվել, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է ընդհանուր 109.990.200 դրամի վնաս, որից ծառայողական քննության ընթացքում վերականգնվել է 80.453.000 դրամը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Նկատի ունենալով, որ ծառայողական քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել վերը նշված գումարները յուրացման միջոցով հափշտակելու և պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց արարքներում առերևույթ հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ, ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը լուծելու և ոստիկանության ՊՊԳ վարչության ԿՕ և ՀՁՊ գնդի համապատասխան աշխատակիցների արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am