Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Նոյեմբեր

Գոռ Երիցյանի առաջիկա մրցակիցը 14 մենամարտից 3-ում պարտություն է կրել  


ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանի առաջիկա մրցակից Ալեքսանդր Շարոնովը 14 մենամարտից 3-ում պարտություն է կրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Ալեքսանդր Շարոնովը պրոֆեսիոնալ կարիերայում առաջին մենամարտն անցկացրել է 2014 թվականի մարտի 29-ին՝ հաղթելով Քենիան ներկայացնող Ջեորջ Օուանոյին:

Շարոնովն իր անցկացրած 14 մենամարտից 9-ում հաղթել է, 3-ում կրել է պարտություն, 2 մենամարտ ավարտել ոչ-ոքի արդյունքով: Հատկանշական է, որ կարիերայի ընթացքում առաջին պարտությունը ռուս բռնցքամարտիկը կրել է 2015 թվականի մայիսի 25-ին՝ պարտվելով Ռուսաստանը ներկայացնող հայ բռնցքամարտիկ Վաղինակ Թամրազյանին: 
Գոռ Երիցյանը, հիշեցնենք, հաղթանակ է տոնել անցկացրած 7 մենամարտերում:  

Երիցյան-Շարոնով մենամարտը կկայանա սեպտեմբերի 21-ին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ