Ֆուտբոլի Մ-17 հավաքականը պարտվեց Չեռնոգորիային
14:51, 28 Օգոստոս 2018
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի մինչև 17 տարեկանների թիմը պարտվել է ընկերական խաղում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղում ազգային թիմը մրցում էր Չեռնոգորիայի նույն տարիքային հավաքականի հետ: Հայաստանի հավաքականը պարտվել է 1:4 հաշվով:
Չեռնոգորիայի հավաքականի կազմում գոլերի հեղինակներ դարձան Դեյան Պերովիչը (22), Ալդին Դրնդարը, (42) Անդրիյա Կոլունջիչը (46) և Լազար Բալտիչը (63): Հայաստանի հավաքականի կազմում միակ գոլը խփեց Ռոման Միքայելյանը:
Թիմերի երկրորդ հանդիպումը կկայանա օգոստոսի 30-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում