Արտակ Բեգլարյանը ընտրվել է Արցախի կույրերի միավորման կազմակերպության նախագահ
18:01, 25 Օգոստոս 2018
ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության կույրերի միավորման համագումարում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանն ընտրվել է կազմակերպության նախագահ: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Բեգլարյանը:
«Պատասխանատու և դժվար պարտավորություն եմ ստանձնել, քանի որ Արցախում շուրջ 1000 տեսողության խանգարումներ ունեցող անձ կա, որոնց շահերն ու իրավունքները պետք է ներկայացնեմ տարբեր տեղերում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է Բեգլարյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում