Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Միկրոբիզնեսը հարկային առումով կլինի արտոնյալ պայմաններում. ՀՀ վարչապետ

Միկրոբիզնեսը հարկային առումով կլինի արտոնյալ պայմաններում. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հարկային մարմիններին հանձնարարել է, որ միկրոբիզնեսի և արտադրության նկատմամբ իրականացվի մեղմ վարչարարություն: «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ միկրոբիզնեսի և արտադրանք թողարկող ընկերությունների նկատմամբ պետք է լինի մեղմ վարչարարություն: «Սա իմ մոտեցումն է: Ուզում եմ ասել, որ Հարկային օրենսգրքում կլինի մի կարևոր փոփոխություն, որն աջակցություն է փոքր բիզնեսին: Մենք փոքր բիզնեսի համար, որը տարեկան մինչև 24 միլիոն դրամի շրջանառություն ունի, կսահմանենք, ըստ էության, սիմվոլիկ հարկ: Փաստացի դա համարյա կլինի հարկի բացակայություն: Խոսքը շրջանառության հարկի մասին է: Այսինքն, միկրոբիզնեսը կլինի հարկային առումով արտոնյալ պայմաններում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Փաշինյանը:

Վարչապետը ներկայացրեց նաև, թե ինչ գաղափարներ են քննարկվում կառավարությունում: «սրանք նախագաղափարներ են, ես խնդրում եմ սրանք չշփոթել արդեն կայացված որոշումների հետ: Կա այսպիսի գաղափար: Օրինակ՝ եթե մեկն ունի 100 հազար դոլար կամ 50 հազար դոլար, ինքը կարող է մտածել ինչ-որ բիզնես ստեղծելու մասին, բայց եթե մեկն ունի 3 հազար դոլար կամ 5 հազար դոլար և ցանկանում է այդ փողը ինչ-որ տեղ ներդնել, ինքն այսօրվա դրությամբ այդպիսի հնարավորություն չունի: Մնում է միայն բանկային ավանդի տարբերակը, սակայն դա պասիվ գործունեություն է: Մենք կարծում ենք, որ քաղաքացիներն ավելի ակտիվ ներդրումներ անելու հնարավորություն պետք է ունենան և այս առումով կարևորում ենք ֆինանսական շուկայի այնպիսի ընկերությունների գոյությունը, որոնք արժեթղթեր են թողարկում, որտեղ քաղաքացիները կարող են արժեթղթեր գնել՝ այդպիսով մասնակցելով բիզնեսին փոքր ներդրումներով»,- մանրամասնեց Փաշինյանը:

Հաջորդ գաղափարը ներդրումների հայկական հիմնադրամի ստեղծման մասին է, որտեղ էլի կոմերցիոն, բայց շատ մատչելի տոկոսներով փորձ արվի վարկավորել բիզնեսը: Սրանք գաղափարներ են, որոնք քննարկվում են, որոնց հետ կապված կան խնդիրներ և բարդություններ, սակայն ուղղություններ են, որոնց մասին մենք մտածում ենք»,- ընդգծեց վարչապետը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am