Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

«Դետք»-ը թողարկել է իր առաջին ձայնասկավառակը

«Դետք»-ը թողարկել է իր առաջին ձայնասկավառակը

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Դետք» երաժշտական խումբը թողարկել է իր առաջին ձայնասկավառակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 21-ին լույս տեսած «ԴԻՏԱԿԵՏ #21» ձայնասկավառակում ներառված են զինվորական-հայրենասիրական երգեր։

Դրանք խմբի տղաները գրել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում: «Պաշտպանության նախարարության շնորհիվ տղաները իրենց ծառայությունն անցկացրել են նույն զորամասում, ինչն էլ ստեղծագործական կյանքով զբաղվելու հնարավորություն է տվել»,- նշեց խմբի պրոդյուսեր Արման Մելքոնյանը։

Շնորհանդեսին ընթացքում տեղի ունեցավ նաև «Դետք»-ի «Պարույրի հետ» տեսահոլովակի պրեմիերան, այն նվիրված է Պարույր Սևակի հիշատակին։

Միջոցառմանն աջակցել են ՀՀ նախագահի աշխատակազմը, ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի մշակութային հիմնադրամը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am