Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ոստիկանության 8 ծառայողներ առաջին սպայական ուսադիրներն են ստացել

Ոստիկանության 8 ծառայողներ առաջին սպայական ուսադիրներն են ստացել

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 21-ին Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների 8 ծառայողներ առաջին սպայական ուսադիրներ ստացան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, լեյտենանտի կոչումը նրանց ոտիկանության պետ Վալերիյ Օսիպյանը շնորհեց: Այսուհետեւ նրանք ծառայությունը շարունակելու են միջին խմբերում:

Պարգևատրման ժամանակ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ սպայական կոչումը իր հետ բերում է ծառայողական մեծ պատասխանատվություն և նրանք պետք է պարտավորվեն էլ ավելի լավ ծառայել` շարունակելով զարգացնել մասնագիտական գիտելիքները, ծառայողական պարտականությունները պատրաստակամ ու բարեխիղճ կատարելով, ամրապնդեն ոստիկանություն-հասարակություն կապը: 

«Կարծում եմ իրականացավ ձեր երազանքը, այսօր դուք համալրեցիք ոստիկանության սպայական շարքերը: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ, մաղթում անփորձանք ծառայություն»,-ասաց ոստիկանության պետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am