ՀՀ ոստիկանությունը սկսել է ընտրողների ցուցակների ճշգրտումը
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը ընտրողների ցուցակների ճշգրտման գործընթաց է սկսել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Նրա խոսքով՝ կա ՀՀ վարչապետի հանձնարարական՝ ընտրությունների ժամանակ ապահովել ցուցակների ճշգրտությունը, որի գործընթացն, ըստ ՀՀ ոստիկանապետի, արդեն իսկ սկսվել է:
«Դեռևս երկար ժամանակ, ընտրություններում կլինեն անճշտություններ, քանի որ միլիոնանոց քաղաք է և մեծ շարժ է տեղի ունենում՝ մահացության դեպքեր և այլն: Այս գործընթացը բավականին լուրջ, ժամանակատար, և ծախսատար է»,- նշեց Օսիպյանը և հավելեց, որ իրենք փորձում են նվազագույնի հասցնել անճշտություններն ու բացթողումները։
ՀՀ ոստիկանապետն ընդգծեց, որ արդեն բացահայտվել են բազմաթիվ մահացածներ, ովքեր եղել են ցուցակներում, ճշգրտում է իրականացվել Երևանի՝ շուրջ 400 հազար բնակչի վերաբերյալ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում