Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել Է Սիրիայի բանակի ազատագրած շրջանների վերականգնմանը խոչընդոտելու մեջ

Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել Է Սիրիայի բանակի ազատագրած շրջանների վերականգնմանը խոչընդոտելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները խոչընդոտում Է Սիրիայի այն շրջանների վերականգնմանը, որոնք վերահսկվում են Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության կողմից: Այդ մասին, ինչպես հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է Լիբանանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջեբրան Բասիլի հետ երկկողմ հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ահա մի քանի օր առաջ Վաշինգտոնում Էր Ստաֆան դե Միստուրան (Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդը). նա հանդիպում Է ունեցել (ԱՄՆ-ի պետքարտուղար) Մայք Փոմպեոյի հետ, եւ նրանց բանակցությունների արդյունքների վերաբերյալ իր մեկնաբանության մեջ Պետդեպարտամենտն օգտագործել Է «Սիրիայի վերականգման հարցը նույնիսկ քննարկելն Է վաղաժամ» արտահայտությունը»,-ասել Է Լավրովը:
Նրա խոսքով՝ հայտարարվել Է, որ «սկզբում հարկավոր Է առաջընթացի հասնել քաղաքական կարգավորման, այսպես կոչված քաղաքական անցումի հարցում»:
«Դրա հետ մեկտեղ նշեմ, որ նման պայմաններ եւ նման նախնական պահանջներ ԱՄՆ-ն առաջադրում Է բացառապես այն շրջանների նկատմամբ, որոնք վերահսկում Է Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունը, եւ որոնք ազատագրվել են ԴԱԻՇ-ից, «Ջաբհաթ ան Նուսրա»-ից եւ մյուս ահաբեկիչներից»,-ասել Է Լավրովը:
«Ինչ վերաբերում Է այն շրջաններին, որոնք վերահսկում են ԱՄՆ-ի հետ համագործակցողները եւ նրանից աջակցություն ստացող ընդդիմության ուժերը, ամենից առաջ Եփրատի արեւելյան ափին, ապա այնտեղ ոչ մի նման պահանջ չի առաջադրվում: Ընդհակառակը, այնտեղ վերականգնման գործընթացներն ընթանում են ամբողջ թափով: Ընդ որում՝ ԱՄՆ-ն այդ աշխատանքների վճարմանը ներգրավում Է իր մի ամբողջ շարք դաշնակիցների»,-ասել Է Լավրովը:
Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ ՄԱԿ-ի կառույցներին արգելված Է մասնակցել Սիրիայի տնտեսության վերականգնմանը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am