Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիայում հայտարարել են, որ կշարունակեն համաչափ պատասխանել ԱՄՆ-ի գործողություններին

Թուրքիայում հայտարարել են, որ կշարունակեն համաչափ պատասխանել ԱՄՆ-ի գործողություններին

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան մտադիր Է այսուհետեւ Էլ շարունակել համաչափ պատասխանել ԱՄՆ-ի ցանկացած գործողության: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 17-ին հայտարարել Է Թուրքիայի առեւտրի նախարար Ռուխսար Պեքջանը:
«Մենք արդեն ԱՄՆ-ին պատասխան ենք տվել Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոններով, մտադիր ենք այսուհետեւ Էլ համաչափ պատասխաններ տալ»,- նախարարի խոսքը մեջբերել Է NTV հեռուստաալիքը:
Նախօրյակին Պեքջանը նաեւ հայտնել Էր, որ Անկարան մտադիր Է թուրքական պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերը բարձրացնելու Վաշինգտոնի որոշումը բողոքարկել Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում: «Թուրքիան ԱՄՆ-ին հրավիրել Է Առեւտրի համաշխարհային կազմկերպության արբիտրների հարթակ: Ամերիկյան կողմն արդեն ստացել Է հրավերը: Այսպիսով, մեր կողմից դատաքննություն Է նախաձեռնվել ԱՀԿ-ի շրջանակներում»,- ասել Է Պեքջանը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 10-ին հայտարարել Է Թուրքիայի համար պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսերի կրկնակի ավելացման մասին: Նրա խոսքով՝ «Թուրքիայի համար ալյումինի մաքսատուրքերն այժմ կլինեն 20 տոկոս, իսկ պողպատինը՝ 50 տոկոս»:
Ի պատասխան Թուրքիայի իշխանություններն ավելացրել են ԱՄՆ-ից ներմուծվող մի շարք ապրանքների մաքսատուրքերի չափը, այդ թվում՝ ավտոմեքենաների, ալկոհոլի եւ ծխախոտի:
Ռուխսար Պեքջանը հայտնել Է, որ ԱՄՆ-ի դեմ Թուրքիայի լրացուցիչ մաքսատուրքերի ծավալը գնահատվում Է տարեկան ավելի քան 500 մլն դոլար: «Մենք կրկնակի ավելացրել ենք ԱՄՆ-ից ներկրվող 22 ապրանքների մաքսատուրքերը, մաքսատուրքերի լրացուցիչ ծավալը կազմում Է 533 մլն դոլար»,- ասել Է նա:
Պեքջանը նաեւ պատրաստակամություն Է հայտնել պաշտպանել «հայրենական ընկերությունների շահերը ԱՄՆ-ի անարդարացի քայլերից»: Նրա խոսքով՝ Թուրքիան հանդես կգա հայելային պատասխանով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am