Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Հնդկաստանում 7-օրյա սուգ են հայտարարել երկրի նախկին վարչապետ Աթալ Վաջփայիի մահվան կապակցությամբ

Հնդկաստանում 7-օրյա սուգ են հայտարարել երկրի նախկին վարչապետ Աթալ Վաջփայիի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանում յոթնօրյա սուգ Է սկսվել հայտնի քաղաքական գործիչ, երկրի նախկին վարչապետ Աթալ Բիհարի Վաջփայիի մահվան կապակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես նախօրյակին հայտնել Է Հնդկաստանի ՆԳ նախարարությունը, սուգը կտեւի յոթ օր՝ մինչեւ օգոստոսի 22-ը: Դելիի իշխանությունների կարգադրությամբ, կառավարական բոլոր հաստատություններն այդ օրը մայրաքաղաքում փակ են լինելու: Պարապմունքները դպրոցներում եւ համալսարաններում, ինչպես նաեւ ժամանցային բոլոր միջոցառումները կչեղարկվեն: Բոլոր պետական դրոշները կխոնարհվեն:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, օգոստոսի 16-ին 93 տարեկան հասակում վախճանվել Է Հնդկաստանի նախկին վարչապետ Աթալ Բիհարի Վաջփային:
Վաջփային, որը Հնդկաստանի՝ թվով 11-րդ վարչապետն Էր, ընթացիկ տարվա հունիսի 11-ին հիվանդանոց Էր տեղափոխվել երիկամների եւ բրոնխների հիվանդություններով: Նա գտնվում Էր Բժշկական գիտությունների համահնդկական ինստիտուտում (AIIMS), որը երկրի առաջատար բժշկական կենտրոններից մեկն Է:
Աթալ Բիհարի Վաջփային Հնդկաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցրել Է 1996 թվականին եւ 1998-2004 թՎականներին: Նա Հնդկաստանի ժողովրդական կուսակցության հիմնադիրներից մեկն Էր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am