Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նախարարությունը քայլեր է ձեռնարկում ավելի մեծ թվով մշակութային կենտրոնները հաշմանդամների համար հասանելի դարձնելու համար

Նախարարությունը քայլեր է ձեռնարկում ավելի մեծ թվով մշակութային կենտրոնները 
հաշմանդամների համար հասանելի դարձնելու համար

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության մի շարք մշակութային կենտրոններ հաշմանդամություն ունեցող անձանց համապատասխանող կահավորում չունեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

«Այսօր ոչ բոլոր մշակութային հաստատություններն են, որ հասանելի են հաշմանդամություն ունեցող անձանց համար: Այդ խնդիրը մեկ օրում հնարավոր չէ լուծել, բայց մենք կոչ ենք արել բոլոր այն մշակութային օջախներին, որոնք իրականացնելու են վերանորոգման աշխատանքներ՝ անպայման հաշվի առնել նաև այդ փաստը՝ մուտքը սահմանափակ ֆիզիկական կարողություններ ունեցողների համար հասանելի դարձնելու համար»,- ընդգծեց Մակունցը:

Նրա խոսքով՝ Հայաստանում շատ սահմանափակ թվով կենտրոններ կան, որոնք հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Նախարարը հավելեց, որ վերլուծություններ արվել են և առաջիկայում կտարվեն համապատասխան աշխատանքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am