Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թրամփը չեղարկեց ԱՄՆ-ի հակառակորդների դեմ կիբեռգրոհների սահմանափակումները. WSJ

Թրամփը չեղարկեց ԱՄՆ-ի հակառակորդների դեմ կիբեռգրոհների սահմանափակումները. WSJ

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել Է հրամանագիր, որը վերանայում Է կիբեռանվտանգության ապահովման միջոցների դիրեկտիվը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Wall Street Journal (WSJ) թերթը:

Դիրեկտիվ 20-ը, որն ավելի վաղ ստորագրել Էր նախագահ Բարաք Օբաման, իրենից ներկայացնում Է կիբեռանվտանգության ապահովման պլան, որը բովանդակում Է կիբեռտարածության սպառնալիքների դեմ պայքարում ֆեդերալ մարմինների գործունեությունը որոշող ստանդարտների մեծ լրակազմ: Ինչպես նշել Է հրատարակությունը, Թրամփի հրամանագրով «վերացվում են» այն պայմանների «սահմանափակումները», որոնց դեպքում նախագահը կարող Է դիմել «իր հակառակորդների դեմ կիբեռզենքի կիրառման»: Դրա հետ մեկտեղ, թերթը նշում Է, որ իրեն չի հաջողվել իր աղբյուրներից ստանալ փոփոխությունների մանրամասները, թեեւ նրանք խոստովանել են, որ հրամանագիրն ստորագրված Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am