Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիան լքել Է ԱՄՆ-ի պետպարտքի խոշորագույն պահառուների ցուցակը

Թուրքիան լքել Է ԱՄՆ-ի պետպարտքի խոշորագույն պահառուների ցուցակը

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան հունիսին կրճատել Է ներդրումները ԱՄՆ-ի պետական պարտքում եւ լքել ամերիկյան գանձապետական արժեթղթերի խոշորագույն պահառուների ցուցակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության տվյալները: Հաշվետու ամսում ԱՄՆ-ի պետպարտքում Թուրքիայի ներդրումները կրճատվել են մինչեւ 28,8 մլրդ դոլար այն դեպքում, երբ մայիսին այդ ցուցանիշը կազմում Էր 32,6 մլրդ դոլար: Թուրքիան անցյալ տարվա նոյեմբերից շարունակաբար նվազեցրել Է իր ներդրումները ԱՄՆ-ի պետական պարտատոմսերում:

Այն ժամանակ դրանց ծավալը կազմում Էր 61,2 մլրդ դոլար՝ ավելի քան կրկնակի գերազանցելով ներկայիս մակարդակը: Հունիսյան կրճատման արդյունքում Թուրքիան դուրս Է մնացել ամերիկյան պետական պարտքի խոշորագույն պահառուների ցուցակից: Այժմ այդ ցուցակի վերջին տեղն զբաղեցնում Է Ֆիլիպինները, որի ներդրումները գնահատվում են 31,6 մլրդ դոլար: Հունիսի արդյունքներով՝ ցուցակի առաջատարն Է մնացել Չինաստանը. ԱՄՆ-ի պետպարտքում նրա ներդրումները գնահատվում են 1,179 տրլն դոլար, ինչը 0,4 տոկոսով պակաս Է մայիսի համեմատությամբ:

Երկրորդ հորիզոնականում Ճապոնիան Է, որի ներդրումները նախորդ ամսվա համեմատությամբ կրճատվել են 1,75 տոկոսով եւ գնահատվում են 1,03 տրլն դոլար: ԱՄՆ-ի պետական պարտքի՝ մեծությամբ երրորդ պահառուն Բրազիլիան Է, որի ներդրումները կազմում են 300,1 մլրդ դոլար (մայիսի նկատմամ աճը՝ 0,3 տոկոս), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am