Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հայաստանի երիտասարդական հավաքականը նվազագույն հաշվով պարտվեց Մոլդովային

Հայաստանի երիտասարդական հավաքականը նվազագույն հաշվով պարտվեց 
Մոլդովային

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականն առաջին ընկերական հանդիպումն անցկացրեց Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մոլդովայում կայացած հանդիպումն ավարտվեց մոլդովացիների հաղթանակով՝ 1-0 հաշվով: 

Առաջին խաղակեսում գրեթե հավասար հանդիպում էր ընթանում, թեև մի փոքր ավելի վտանգավոր էին ստացվում Մոլդովայի երիտասարդական հավաքականի գրոհները: Այնուամենայնիվ, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն էլ կարողանում էին մրցակցի դարպասի մոտ լարվածություն ստեղծել:

Առաջին խաղակեսի վերջնամասում դաշտի տերերը իրենց ձեռքը վերցին խաղը և մի քանի վտանգավոր գրոհ կազմակերպեցին, սակայն Հայաստանի հավաքականը կարողացավ հաջող պաշտպանվել ու թույլ չտվեց մրցակցին հաջողության հասնել: Թիմերն առաջին խաղակեսն ավարտեցին գոլազուրկ ոչ ոքի արդյունքով:

Երկրորդ խաղակեսում մոլդովացիները որոշակի առավելություն ստացան և սուր գրոհներ էին ձեռնարկում՝ փորձելով նյութական առավելություն ստացան: Ի վերջո, հանդիպման վերջնամասում Մոլդովայի հավաքականը կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ: Ավելացված ժամանակում մրցավարը Հայաստանի հավաքականի դարպասին 11 մետրանոց հարված նշանակեց, որը դաշտի տերերը արդյունավետ իրացրին: Մրցավարը տուգանային հրապարակում կանոնները խախտելու համար կարմիր քարտ ցույց տվեց Հայաստանիօ երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստին: Մնացած ժամանակահատվածում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին չհաջողվեց շտկել իրավիճակը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am