Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ոստիկանությունը մանրամասներ է հաղորդում զինծառայությունից ապօրինի ազատելու համար կաշառք ստանալու դեպքերի վերաբերյալ

Ոստիկանությունը մանրամասներ է հաղորդում զինծառայությունից ապօրինի ազատելու 
համար կաշառք ստանալու դեպքերի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը մանրամասներ է հաղորդում զինծառայությունից ապօրինի ազատելու համար կաշառք ստանալու դեպքերի վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, hուլիսի 19-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ ոմն Ա. Մ. Ա.Տ.-ից, պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու համար, պահանջել ու ստացել է 19.000 դոլար կաշառք:

Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ: Ճշտվեց նաև կաշառքը տվողի ինքնությունը: Նա հրավիրվեց, իսկ Արայիկ Անտոնյանը կաշառք ստանալու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Բացի այս, իրականացված միջացառումների շնորհիվ պարզվել է նաև, որ Զոլաքար գյուղի մի բնակիչ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու համար Արայիկ Անտոնյանին տվել է 2000 դոլար կաշառք: Արդյունքում ստացել է 6 ամսվա տարկետման իրավունք: Կաշառք տվողը բերման է ենթարկվել ոստիկանություն և խոստովանել կատարածը:

Օգոստոսի 14-ին տեղեկություն էր ստացվել, որ Մարտունու մի բնակիչ հոր օժանդակությամբ ապօրինի ազատվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից:
Մարտունու տարածքային զինվորական կոմիսարիատի 2-րդ բաժանմունքի պետ Սասուն Ասպատուրյանը բերման ենթարկվեց ոստիկանություն:

Արայիկ Անտոնյանը իր գործողություններով կազմակերպել է Մարտունու բնակչի պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելը: Արդյունքում երիտասարդը ստացել է տարկետման իրավունք:
Արայիկ Անտոնյանը և Սասուն Ասպատուրյանը ձերբակալված են:
Քննությունը շարունակվում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am