Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռեալիթի-շոուի աստղն աղքատացել Է եւ բնակություն հաստատել գյուղի տանը

Ռեալիթի-շոուի աստղն աղքատացել Է եւ բնակություն հաստատել գյուղի տանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Big Brother («Մեծ եղբայր») բրիտանական ռեալիթի-շոուի աստղ Լիզա Էփլթոնը տեղափոխվել Է գյուղի տուն, որովհետեւ նրա փողերը չԷին բավականացնում սենյակ վարձելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա պատմել Է The Sun հրատարակությանը: 50-ամյա Էփլթոնի դժվարին ժամանակներն սկսվեցին այն բանից հետո, երբ նա դադարեց շահույթ ստանալ ավարտված հեռուստաշոուից:

Նախկին հեռուստաաստղն աշխատանքի Է տեղավորվել առեւտրի ոլորտում, սակայն աշխատավարձը դեռեւս չի բավականացնում վճարելու բնակարանի վարձը: «Ես մնում եմ գյուղի տանը, որովհետեւ բավականաչափ գումար չունեմ տան ընդհանուր սենյակի դեպոզիտը վճարելու համար»,-հայտարարել Է Էփլթոնը: Նա նաեւ նշել Է, որ կացարանի սեփականատեր ֆերմերն իրեն թույլ Է տալիս գյուղի տանը մնալ այնքան ժամանակ, քանի դեռ կինն ինքը չի ցանկանա մեկնել: Նախկին հեռուստաաստղի կացարանում ջուր եւ Էլեկտրականություն չկա:

Նա ասում Է, որ պատերին լուսանկարներ Է կախում եւ այլ գեղեցիկ իրեր Է դնում տանը, որպեսզի այն ավելի հարմարավետ դարձնի: Էփլթոնը հավելել Է, որ չի հուսալքվում ստեղծված իրադրության պատճառով: Նրա ժամանակավոր կացարանից մինչեւ աշխատավայր 10 րոպեի ճանապարհ Է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am