Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ամերիկացին վիճել Է կնոջ հետ եւ ինքնաթիռով մխրճվել սեփական տան մեջ

Ամերիկացին վիճել Է կնոջ հետ եւ ինքնաթիռով մխրճվել սեփական տան մեջ

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Յուտայի նահանգի Փեյսոն քաղաքի մի բնակիչ Cessna 525 թեթեւաշարժիչավոր ինքնաթիռով մխրճվել սեփական տան մեջ, որտեղ այդ պահին գտնվում Էին նրա կինն ու երեխան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ABC News հեռուստաալիքը: Ոստիկանները պատմել են, որ ղեկանիվի առջեւ գտնվող Դուեյն Յուդը զոհվել Է:

Նրա կինը եւ երեխան չեն տուժել, չնայած այն բանին, որ տունը լուրջ վնասվածքներ Է ստացել առաջացած հրդեհից: Ինքնաթիռ պատկանում Էր Յուդի գործատուին: Քննիչները պատմել են, որ 47-ամյա ամերիկացին համարվում Էր հմուտ օդաչու: Ինչպես հայտնի Է դարձել հեռուստաալիքին, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Յուդը հարձակվել Է կնոջ վրա: Վկաները ոստիկանություն են կանչել: Տղամարդուն ձերբակալել են, սակայն որոշ ժամանակ անց նա դուրս Է եկել գրավի դիմաց: Դրանից հետո նա ուղեւորվել Է Ֆորք-Սփրինգվիլ օդանավակայան, ինքնաթիռ Է նստել եւ օդանավն ուղղել իր տան կողմը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am