Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Օդեսայի մարզում անցկացվեց Ուկրաինայի հայերի միության ճամբարը

Օդեսայի մարզում անցկացվեց Ուկրաինայի հայերի միության ճամբարը

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւ ծովի ափին օգոստոսի 11-ին ավարտվել է Ուկրաինայի հայերի միության 7-րդ մանկապատանեկան  ճամբարը: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է AnalitikaUA.net- ը:  Փակման արարողության կապակցությամբ ճամբար են այցելել Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը, ՈՒՀՄ փոխնախագահ Լեւոն Գուլյանը, ՈՒՀՄ պատմա-մշակութային կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանը եւ Օդեսայի մարզում ՈՒՀՄ ներկայացուցիչ Արտեմ Քարաջյանը:

Ճամբարի մասնակիցները կազմակերպել են տոնական համերգ, որի ընթացքում երեխաները ներկայացրել են հայկական ժողովրդական երգեր եւ պարեր հյուրերի համար:

Ավելի վաղ ճամբարի մասնակիցների հետ հանդիպել էր նաև Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, ով մասնակցեց երեխաների կազմակերպած «Ով է ուզում դառնալ միլիոնատեր խաղին»։

Կայքը հիշեցնում է, որ հուլիսի 29-ին Օդեսայի շրջանում մեկնարկեց Ուկրաինայի հայերի միության 7-րդ ամենամյա ամառային մանկապատանեկան ճամբարը։ Ճամբարին մասնակցում են ամենաակտիվ և լավագույն առաջադիմությամբ շուրջ 60 երեխաներ Ուկրաինայից և Հայաստանից։

Օգոստոսի 5-ին ՈՒՀՄ- ի պատմության եւ մշակութային ժառանգության կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանը հանդիպեց Ուկրաինայի հայերի միության ամառային ճամբարի մասնակիցների հետ եւ նրանց համար անցկացրեց Հայաստանի պատմության մասին ճանաչողական դասախոսություն:

Ուկրաինայի հայերի միության ճամբարի մասնակիցները այցելեցին նաեւ Բելգորոդ-Դնեստրովսկի միջնադարյան հայկական եկեղեցի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am